Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ Արցախի համար

Հոկտեմբեր 10,2020 20:17

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս օրերին Ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին:

Նշենք, որ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 50 մլն դրամ էր ուղղել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև Արցախից ժամանած 75 մեր հայրենակիցներին, որոնց թվում են անչափահաս երեխաներ, կանայք ու մեծահասակներ, հյուրընկալել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում՝ հոգալով կացության բոլոր ծախսերը:

«Բոլոր հայերի նման մենք ևս անհանգստացած ենք պատերազմով։ Հայաստանից շատերն այսօր առաջնագծում են, որը շատ ոգևորող է, մեզ միայնակ չենք զգում, պաշտպանված ենք զգում: Մեր ցանկությունը մեկն է՝ որ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, մեր երեխաների ու մեծերի հետ։ Անհամբեր սպասում ենք դրան, գիտենք, որ հաղթելու ենք, մեր բանակն ամենահզորն է», – ասում է Արցախից ժամանած 7 անչափահաս երեխաների մայր Նազիկ Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031