Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը նշեց՝ շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով

Հոկտեմբեր 12,2020 15:29

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հերթական անգամ հանդիպելով ապաստարաններում գտնվող ասկերանցիների հետ՝ տեղեկացավ նրանց կարգավիճակի, հուզող հարցերի մասին և նշեց, որ շրջվարչակազմը պատրաստ է ամեն ինչով աջակցել ասկերանցիներին, միաժամանակ նա տեղեկացրեց, որ շրջանում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:

Նա անդրադառնալով նաև ստեղծված դժվար կացությանը՝ նշեց, որ շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով:

Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել թիկունքում գտնվող յուրաքանչյուր մարդու, ով իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի փոքր ինչ բարելավվեն այստեղ մնացողների պայմանները, իսկ առաջնագծում մարտնչողները հանգիստ լինեն իրենց հարազատների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031