Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եթե հիմա տապալվի զինադադարի գործընթացը, Ռուսաստանի, անձամբ Պուտինի պատվի հարցն է. Ստեփան Գրիգորյան

Հոկտեմբեր 12,2020 23:30

«Չեմ կարծում, որ ՌԴ-ն Արցախի հարցում միակողմանին դիրքորոշում ցուցաբերի»,-նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին:

«Ես ուշադիր լսեցի Զոհրաբ Մնացականյանի ելույթը, կարծում եմ՝ ճիշտ էին նախարարի կողմից հարցադրումներն արվում՝ Թուրքիայի միջամտության, վարձկանների խնդրի վերաբերյալ, գլխավորը, որ մենք ազդակներն ուղարկեցինք, հիմա չեմ քննարկում մյուս հարցերը՝ երկկողմ հարաբերություններ, Արցախի հարցի վտանգները…»,- շարունակեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՌԴ չեզոք դիրքորոշմանը՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ, ամեն դեպքում, Ռուսաստանը զսպիչ մեխանիզմ է Թուրքիայի եւ մասամբ՝ Ադրբեջանի համար. «Դժվարանում եմ ասել՝ Ռուսաստանն իրեն ինչպես է պահելու, Ռուսաստանը մեծ երկիր է, շատ այլ հանգամանքներ կան, այլ շահեր էլ ունի, որոնք առնչվում են Թուրքիայի, Իրանի հետ, եւ այդ շահերն ինչ-որ չափով արձագանք են տալիս Ղարաբաղի հարցում, եւ այդ է պատճառը, որ դժվարանում եմ ասել՝ ինչքանով ՌԴ-ն կհաղթի չեզոքությունը: Ի վերջո, Պուտինի նախաձեռնությամբ էին Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարները հանդիպել, ստորագրել հրադադարի մասին համաձայնագրի տակ, հետեւաբար՝ եթե հիմա տապալվի զինադադարի գործընթացը, առաջիկա մեկ, երկու, երեք օրերի ընթացքում էլ լիակատար հրադադար չլինի, նշանակում է, որ ՌԴ-ն Ադրբեջանի վրա ազդելու լծակներ չունի, Ռուսաստանի անձամբ Պուտինի պատվի հարցն է, Ռուսաստանի հեղինակության խնդիրն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031