Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչպե՞ս Ձեր փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով. հադրութցիները՝ Արցախի նախագահին

Նոյեմբեր 11,2020 09:35 Share

Հադրութի կանայք բաց նամակ են հրապարակել՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Մի կողմ դնելով ցասումն ու անհատակ ցավը, դիմում ենք Ձեզ, որպես մարդու, ում ընտրել են մեզանից շատերը․ Այսքա՜ն տարիներ խոսվում էր բանակցությունների և փոխադարձ զիջումների մասին։ Կրկնում ենք՝ ՓՈԽ-զիջումների։ Հիմա պահանջում ենք պատասխանել՝ լինելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս հետ կանգնեցիք Ձեր ստանձնած առաջնահերթ պարտավորությունից և հերիք չէ, որ խայտառակ փաստաթղթի ստորագրմանը ձեր համաձայնությունը տվեցիք, ավելին՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցը չեք բարձրացնում։

Այդ ինչպե՞ս Ձեր փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով։ Ինչպե՞ս հասկանալ, երբ մեր անվտանգության գոտին զիջվում է, մեր պատմական երեք շրջանները նվիրաբերում եք թշնամուն, որովհետև դրանք ըստ ձեզ ու նրանց համարվում են «օկուպացված», իսկ մեր Հադրութը , որը հայրենիք է և բռնազավթված թշնամու կողմից՝ հետ չեք պահանջում։

Մենք՝ հադրութցի կանայք, ում քաղաքի դռները, չգիտենք ինչու և ինչպես են բացվել թշնամու առաջ, պահանջում ենք մեզ ետ վերադարձնել մեր շրջանը։ Վերադարձրեք մեզ մեր ապրելու իրավունքը, մեր տները, մեր անցյալը, մեր ներկան, մեր ապագան։ Ու, որ ամենակարևորն է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։

Մենք պետք է վերադառնանք մեր տները, որովհետև այն մեր ծննդավայրն է և մենք ուրիշ տեղ գնալու հնարավորություն ու մտադրություն չունենք։

Պատասխանեք մեզ, պարոն Հարությունյան

*Ինչո՞ւ Հադրութը նվիրվեց թշնամուն

*Ինչո՞ւ չպահանջվեց այն, որպես, թեկուզ , փոխանակում այն 3 շրջանների հետ, որոնց ժապավեն կապած՝ հանձնել եք։

* Ի՞նչ քայլեր անենք, որպեսզի աշխարհն իմանա այս անարդարության մասին, որպեսզի մենք վերադառնանք մեր տները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30