Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահը պատմում է դավաճանության մասին․«Զեկուցագիր ունեմ՝ ՀՀ-ից ժամանած 2 գումարտակ, հրաժարվում է Շուշիի պաշտպանման ծրագրած կարեւոր օպերացիային մասնակցել»

Նոյեմբեր 11,2020 19:45 Share

Հող ծախողներ ու դավաճաններ մի փնտրեք, բոլորս ենք դավաճանել։ Քիչ առաջ ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա իր խոսքը սկսելուց առաջ հիշեցրեց այն օրերը, երբ կոչ էր անում միանալ զորքին, հորդորում էր եւ ասում էր՝ Արցախը կռվող մարդկանց կարիքն ունի։

«Ես հիմա կասեմ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են։ Առաջին անգամ ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը ու վտանգված էր ամբողջ հյուսիսային հատվածը։ Երբ Եղնիկներ տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանայինք գոնե առաջնագծում, Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը, վաղ առավոտյան կոչ եմ արել ու ասել՝ գնում եմ առաջնագիծ, ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում էր, ոչ թե՝ ՊԲ-ի կամ ԶՈԻ-ի, այլ՝ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների եւ այլն»։

Արայիկ Հարությունյանը պատեց, թե ինչպես են էլիտար ստորաբաժանման ներկայացուցիչները հրաժարվել նրա հետ գնալ առաջնագիծ․«Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանի հանրապետությունից եկած ԱԱԾ-ի ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումների եւ նաեւ Արցախից, հրաժարվել էին գալ Եղնիկներ։ Աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջեւից ե՛ս եմ գնալու։ Ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են հանրապետության նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, այսօր դրա մասին ստիպված եմ խոսում։ Հարցրեք ՀՀ-ի ԱԱԾ-ի ամենաէլիտար ստորաբաժանման անդամին՝ ինչո՞ւ է մերժել խնդրանքս, պաղատել եմ, աղաչել եմ՝ գնանք առաջնագիծ, որովհետեւ զորքի մի մեծ մասը գտնվում է ամենաառաջնագծում,իսկ թիկունքը բաց է։ Հարցրեք նրան, թե ինչ պատասխան տվեց։ Ինձ քիչ զորք միացավ, կարողացանք կատարել մեր խնդիրը ու դրա շնորհիվ Եղնիկները ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են։ Հոկտեմբերի երեքին կոչ եմ արել, ասել՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ մարդկային ռեսուրսներ կարիք ունենք»։

ԱՀ նախագահը ռուսական ռազմական վերլուծությունը մեջբերեց։ Այդ վերլուծության հեղինակը, ըստ պարոն Հարությունյանի, նշել էր՝ ուզում եք հաղթել պատերազմը, պետք է մոբիլիզացնել մինչեւ 80-100 հազար մարդ, հակառակ դեպքում պարտվելու եք․«Չեմ ուզում,թե որքան մարդ է միացել՝ կամավոր, պահեստազորային։ Զորքին թողել ենք մենակ, 18 տարեկաններին թողել ենք մենակ։ Կամավորական ջոկատներ կային, շատ կային, մի մասը բարեխղճորեն, մինչեւ վերջին օրը, վերջին պահը կատարել է խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել, պահեստազորայիններ, համալրված ստորաբաժանումներ, եկել են, մի մասը մի քանի ժամ է մնացել, մի մասը՝ մի քանի օր։

Մի դեպք պատմեմ՝ զեկուցագիր ունեմ գնդապետ Գրիգորի Սահակյանից, որը պետք է ուղեկցեր ՀՀ-ից ժամանած երկու ստորաբաժանում, երկու գումարտակ։ Զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման եւ ծրագրած կարեւոր օպերացիային մասնակցել, չհասած դիրքեր՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել եք մեր զինվորներին, մեր 18 տարեկաններին, մեր բալիկներին։ Դավաճան չփնտրեք։ Այն կանայք, որոնք ֆեյսբուքում սկսել են իրեն վայրահաչոցն իմ հասցեին եւ մնացած այլ ղեկավարների հասցեին, բացի զոհվածների հարազատներից (նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան), ձեր ամուսիններն ու տղաների տեղն եմ փնտրում, որտե՞ղ են եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30