Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ, նա Արցախի իրական ազգային հերոս է». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 20,2020 21:35

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին մասնակցում էր նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ եմ անցել բանակի կառուցման առաջին պահից մինչեւ այս պահը»:

Հարցին՝ ի՞նչ կասեք Մանվել Գրիգորյանի անցած ուղու մասին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ինքը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ: Նա իրական Արցախի ազգային հերոս է ու այդ հերոսությունը իր թողած ծառայությունների դիմաց է ստացել»:

Թե վերջին անգամ ե՞րբ է զրուցել, տեղյա՞կ էր իր վերջին մտորումներից՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ոչ, վերջին անգամ նրան հանդիպել է կալանավորումից առաջ: Անդրանիկ Քոչարյանը չխոսեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրգործերից, նա ասաց, որ այսօր հաղթանակների մասին կարող է խոսել, որովհետեւ երբ Մարտակերտը պետք էր պահել, 5-րդ բրիգադը ձեւավորվեց՝ որպես առաջին պրոֆեսիոնալ կառույց, Մանվել Գրիգորյանը ղեկավարեց այն ու 5-րդ բրիգադը կերտեց մեր հաղթանակները. «Շատերը Մարտակերտի ուղղությամբ ասում էին, որ զոհերը շատ էին, բայց այդ զոհերը արդարացված էին: 5-րդ բրիգադի շնորհիվ այդպես էլ Մարտակերտը չհաջողվեց որեւէ ճեղքման հնարավորություն տալ հակառակորդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30