Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում». Իվետա Մուկուչյանը մրցանակը նվիրել է նահատակված հայ զինվորներին

Նոյեմբեր 30,2020 15:49

Դուբայում  նոյեմբերի 29-ին կայացել է «DIAFA» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին Հայաստանից մասնակցել է Իվետա Մուկուչյանը: Երգչուհին մրցանակը ստանալիս ասել է, որ այն նվիրում նահատակված հերոսներին:

«Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ:

Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, որոնք ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի վայրագ հարձակումների դեմ:

Ցանկանում եմ, որ աշխարհն ուղղի իր ուշադրությունն այն փաստի վրա, որ հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, Հայաստանում դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում եւ հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում:

Կուզեի, որ աշխարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն»,-ասել է Իվետա Մուկուչյանը:

Հավելենք, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:

Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:

Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30