Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արյունաբանական կենտրոնի աշխատակիցն ազատվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառումների հրապարակումից հետո

Դեկտեմբեր 04,2020 12:16

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երեկ համացանցում տեղադրվել են մեր աշխատակիցներից մեկի անթույլատրելի գրառումները: Հայտնում ենք, որ Արյունաբանական կենտրոնն անընդունելի է համարում աշխատակցի նման վարքագիծը, նրա արտահայտած մտքերը կամ գործողությունները որևէ կապ չունեն Կենտրոնի և անձնակազմի հետ, և տվյալ աշխատակիցն այսօր ազատվել է աշխատանքից»:

Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը ՖԲ էջում տեղեկացրել էր. «Վաղուց ուզում էի անդրադառնալ արցախցիներին օգնություն ցույց տվողներին: Նրանց շարքերում բազում են լուռումունջ աշխատող, հասնող կամավորներ, բարերարներ, պարզապես բարի մարդիկ: Աստված պահի բոլորին: Սովորաբար իրական օգնություն ցույց տվողներին հանրությունը, սոց ցանցերը չեն իմանում, իսկ այ լուն փիղ սարքողներին միանգամից նկատում ենք: Կոնկրետ էս օրինակին չէի անդրադառնա, եթե էս «օգնություն ցույց տվողը» յուր բարեգործությունը չփաթաթեր էժանագին պիառի, անձնական տեղեկատվության հրապարակման ու ատելության խոսքի հետ: Ուրեմն ոմն Անի Կարապետյան, ով աշխատում է, որպես քարտուղար, կամ օգնական Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ ինչ որ շորեր ու փամփերսներ է տրամադրել մանկահասակ երեխաների մայր Սաթեն Ջալալյանին, հետո, ինչպես տեսնում եք սքրինից, բավականին անշնորհք տոնով պահանջել, որ Սաթենը էդ նվերների կողքը նկարի երեխաներին ու նկարն ուղարկի իրեն: Երբ Սաթենը հետաքրքրվել է, թե ինչու, Անին սկսել է վիրավորել ու անվանել Սաթենին թուրք, մնացածը երկխոսության սքրիններում երևում է:

Սա դեռ բոլորը չէ: Էս պատմությունը կմնար երկուսի մեջ, եթե Անին Սաթենին վարկաբեկող հերթական լալահառաչ «օֆ էլ չեմ կարում օգնել» ոճի գրառում չաներ Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիք խմբում ու երբ ես ու էլի մարդիկ հարցրեցինք` ինչ իրավունքով էր հրապարակել Սաթենի նկարները` բլոկեց ինձ ու չգիտեմ գրառումը ջնջեց, թե դեռ թունավորում է: Ես հույս ունեմ, որ եթե ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ կերպ տեղյակ է իր համակարգի առողջապահական կենտրոնի աշխատակիցը ինքնուրույն է նման ատելության գործունեություն տարածում, թե սա իր անձնական նախաձեռնությունն է, բայց լավ կանեն նման աշխատակիցներին զգոնության կոչ անեն: Ինչպես արդեն բազմիցս նշել եմ` եթե հոգեպես պատրաստ չեք օգնել, ուրեմն մի օգնեք:

Հ.Գ. անձնական նամակագրությունը հրապարակում եմ Սաթենի թույլտվությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031