Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի Բերդավան գյուղում ապօրինի ճանապարհով սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն հացի փռի աշխատողներն են նկատել

Դեկտեմբեր 11,2020 18:25

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հաղորդել է, որ Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ մի ադրբեջանցի ապօրինի ճանապարհով հատել է սահմանը և այժմ ձերբակալվել է:

Aravot.am-ի հետ զրույցում Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը տեղեկացրեց, որ տղամարդուն հայտնաբերել են հացի փռի աշխատողները՝  առավոտյան 3- 4- ը ընկած ժամանակահատվածում։

Համայնքապետի խոսքով տղամարդը եղել է քաղաքացիական հագուստով և տեղացիները, երբ բացահայտել են, որ վերջինս տեղացի չէ ահազանգել են ուժային կառույցներին։

«Տեղացիների զանգից հետո ուժային կառույցները արագ արձագանքել են և ձերբակալել են սահմանախախտին։ Այդ մարդը արտառոց բան էլ չի արել, քանի որ արդեն երեք օր է տեղանքում ուժեղ մառախուղ է և տեսանելիությունը շատ ցածր է, ամենայն հավանականությամբ շփոթվել և պատահաբար է հատել սահմանը։ Մերոնք անգամ սուրճ են առաջարկել և ոչ մի վատ վերաբերմունք ցույց չեն տվել»,- նշել է համայնքապետը։

Սմբատ Մուղդուսյանի խոսքով վաղուց նման դեպք տեղի չէր ունեցել տարածքում, սակայն գյուղացիների մոտ ոչ մի լարվածություն չկա և բոլորը հանգիստ են։ Նրա փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե քաղաքացին Վրաստանի, թե Ադրբեջանի հատվածից է հատել սահմանը. «Այստեղ նման դեպք վաղուց չէր եղել, բայց բնական է, որ սահմանամերձ գյուղերում կարող են լինել նման դեպքեր»։

Նշենք, որ ԱԱԾ -ի փոխանցմամբ սահմանախախտը ձերբակալվել է և հարուցվել է քրեական գործ, որով անձին տրվել է կասկածյալի կարգավիճակ:

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031