Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՌԴ հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցների եւ հոգեւոր դասի հորդորը

Դեկտեմբեր 16,2020 23:40

Հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ողջ ընթացքում օրհասական ու ճակատագրական պահերին, շնորհիվ միասնական ոգու, հավաքական կամքի և իմաստուն առաջնորդների, կարողացել է կանխել ազգի գոյապահպանությանը սպառնացող վտանգը, արժանապատվորեն հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու դժվարություն, հավատարմության ուխտով անաղարտ պահել ազգային նվիրական արժեքները։

Սակայն մեր օրերի պատմության ընթացքը բեկվեց սեպտեմբերի 27-ին՝ դարավոր թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով։

Հայոց փառապանծ բանակի քաջասիրտ զինվորներն իրենց անվարան խիզախությամբ, անմնացորդ նվիրումով ու կյանքի գնով մարտնչեցին վասն հայրենյաց պաշտպանության։ Ցավ ի սիրտ, ներկայիս պետական այրերի անփորձության, անհեռատես ու հայրենակործան կառավարման արդյունքում հաղթանակը փոխարինվեց ամոթալի պարտությամբ։

Կորցրեցինք հայոց Արցախ աշխարհի մեծ մասը, զոհվեցին հազարավոր հայորդիներ, ունեցանք բազում վիրավորներ, անօթևան փախստականներ, խեղված ճակատագրեր ու պղծված սրբություններ։

Ռուսաստանի Դաշնության հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցները և հոգևոր դասը միակամ հորդորում են, հայոց երկրի պետակա՛ն այրեր, քաջությո՛ւն ունեցեք առերեսվելու ստեղծված դառը իրականությանը, ընդունե՛ք կատարած հայրենադավ մեղքը, գիտակցե՛ք ազգային անվտանգությունն ապահովելու ձեր անկարողությունը, վե՛ր դասեք երկրի և ժողովրդի շահը ձեր անձնական ու նեղ նկրտումներից։

Վշտի ու անորոշության մեջ հայտնված հայոց պետության կառավարման ղեկը զիջե՛ք համազգային շահերով առաջնորդվող անձերի՝ կանխելու օր օրի խորացող ճգնաժամը, միմյանց հանդեպ ատելությունը, անհանդուրժողականությունը, երկպառակությունը, քանզի իմաստուն է ասված. «Անմիաբանությամբ հզորները տկարանում են, իսկ միաբանությամբ տկարները՝ հզորանում»։

ՌԴ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ՀՈՐԴՈՐԸ Հայ ժողովուրդը բազմադարյա իր...

Posted by Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի on 2020 թ. դեկտեմբերի 16, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031