Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Դեկտեմբեր 17,2020 13:55

Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը: Վերջինս 2018 թվականին եղել է նաեւ Լոռու մարզպետի տեղակալ:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ լինելով՝  նույն թվականին ընտրվել է նաեւ պատգամավոր: Իսկ օրեր առաջ հրաժարվելով պատգամավորական մանդատից, Խաչատրյանը հայտարարեց, որ ցանկանում է աշխատանքը շարունակել գործադիրում:

Հիշեցնենք, որ երեկ սեփական դիմումի համաձայն՝ Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց Անդրեյ Ղուկասյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031