Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գորգիսյանը վարչապետից պարզաբանում է պահանջում` Որոտանի ու Շուռնուխի վերաբերյալ

Դեկտեմբեր 24,2020 19:11

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում կատարած հայտարարության վերաբերյալ

«Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, նշել է. «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Այս հայտարարությունից հետո վարչապետը պետք է անհապաղ ներկայանա ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, կամ ԱԺ խորհուրդ կամ հրավիրի ԱԽ ընդլայնված նիստ՝ պարզաբանելու՝ ինչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը»,- ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031