Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 47 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Հունվար 01,2021 01:16

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետությունից փախստականների հերթական շարասյունն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ:

Երեկ Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ մեկնել է եւս 220 փախստական: Իրենց մշտական բնակության վայր արդեն վերադարձել է մոտ 47 հազար փախստական: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հումանիտար օգնություն են ցույց տալիս, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Միեւնույն ժամանակ 23 դիտակետերում հրադադարի պահպանման մշտադիտարկում է իրականացվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031