Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը

Հունվար 24,2021 22:58

Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը:

Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմին հետ՝ ի խնդիր մարդկային իրաւունքներու ու արժէքներու պաշտպանութեան, Միացեալ Նահանգներու ու Հայաստանի կապերու ամրացման, ինչպէս նաեւ խաղաղութեան հաստատման աշխարհի տարածքին:

Նորին Սրբութիւնը յիշեցուց, որ նախագահ Պայտըն ծերակոյտի անդամի տարիներէն սկսեալ բարեկամական կապեր հաստատած է հայ ժողովուրդին հետ եւ յատուկ յարգանք ցուցաբերած Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նկատմամբ:

Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ ան վերանորոգ կերպով պիտի շարունակէ պաշտպանել ժողովրդավարութեան, ժողովուրդներու ինքնիշխանութեան եւ ցեղասպանութեան կանխարգիլման աշխատանքները եւ այս ծիրէն ներս յոյս յայտնեց Միացեալ Նահանգներուն կողմէ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման գծով: Ապա, Արամ Ա. Կաթողիկոս իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց նախագահին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031