Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը». «Ապառաժ»

Փետրվար 11,2021 14:12

«Ապառաժ». Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել մեր հարցերին: Սակայն մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

Մեր տեղեկություններով՝ այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728