Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան․ «Մենք օլիգարխական ուժեր չենք ներկայացնում, մեր հետևում գոյություն չունի այն փողը»

Փետրվար 27,2021 19:31

Ազգային-ժողովրդավարական բևեռը փետրվարի 27-ին հավաք էր կազմակերպել Մատենադարանի մոտ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ առաջացել է մի կեղծ այլընտրանք, թե ժողովուրդը պետք է ընտրություն կատարի չարիքի և չարյաց փոքրագույնի միջև․ «Այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում և չի մասնակցում երկու դիմակայող խմբերի հավաքներին, խոսում է այն մասին, որ ժողովուրդը չի կիսում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի առաջարկած լուծումները։ Այս երկու խմբերն էլ ինչո՞վ են նման իրար։ Տեսե՛ք, այն 16+ խումբը մենք գիտենք, որ հին իշխանությունների հավաքական ներկայացուցիչն է և հին վերնախավի շահերն է արտահայտում։ Այս վերնախավը արդեն իսկ մերժվել էր մեր ժողովրդի կողմից։ Եվ այդ մերժված վերնախավը հիմա մեզ առաջարկում է ապագայի իր պատկերացումը, որը արդեն իսկ մերժված է մեր ժողովրդի կողմից։ Հենց այդ պատճառով մեր ժողովրդի աջակցությունը չի գտնում։ Մյուս դիմակայող խումբը՝ իշխանությունը, խոստումներով եկավ մերժել այդ վերնախավին՝ ոչ համակարգը, ընդամենը ցանկանում էր այդ օլիգարխական համակարգին տեր դառնալ։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք այս 2.5 տարվա ընթացքում, այդ օլիգարխական համակարգը ոնց կար, այնպես էլ մնաց»։

Նա կարծում է, որ երկու դեպքում էլ ժողովուրդը ապագա չունի, իսկ թե ինչու երրորդ ուժերը այդքան ազդեցիկ չեն․ «Մենք օլիգարխական ուժեր չենք ներկայացնում, մեր հետևում գոյություն չունի այն փողը, որը թալանվել է ժողովրդից։ Եվ սա լուրջ խնդիր է, որովհետև մեր ժողովուրդը հավատում է, որ իր առաջնորդը պետք է ուժեղ լինի և պետք է առաջնորդի»։

Ելույթներից հետո քաղաքացիները երթ սկսեցին։ Նրանք երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով և վերադարձան Մատենադարան։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728