Լրահոս
Օրվա լրահոսը

Electric Yerevan. Սերժ Թանկյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

Մարտ 19,2021 15:41

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել՝ Electric Yerevan վերնագրով:

Դրանում տեղ են գտել 2008թ. հետո Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժումները, այդ թվում` կադրեր Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից, 2013թ. հետընտրական ցույցերից, «Էլեկտրիկ Երևանից», 2016թ. Սասնա ծռերի ցույցերից,  2018թ. հեղափոխությունից:

«Այն գրվել է 2015թ՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան» շարժումից, երբ մարդիկ արձագանքում էին կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի գների առաջարկվող բարձրացմանը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չեղավ, ժողովուրդը հաղթեց»,- գրել է Թանկյանը Twitter-ում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    շատ լաւ ձեռնարկ. որովհետեւ մեծագոյն ձախողութենէ մը ետք ամէնէ ճիշդ եւ արդիւնաւէտ ընելիքը անցեալի կիսայաջողութիւնները յիշել եւ ծանուցելն է։

    system of a clown

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031