Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՏԻՄ-երի արտահերթ ընտրությունների անցկացման հարցերի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակում

Մարտ 22,2021 18:43 Share

Մարտի 22-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված կառավարության որոշումներով լիազորությունները վաղաժամկետ դադարեցված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման հարցերի հետ։

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը, Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը։

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները տեղական ինքնակառավարման մարմիների արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցերի շուրջ։

Համարելով խնդրո առարկայի մասին անդրանիկ քննարկումը կայացած՝ խորհրդակցության մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու հարցի բովանդակային քննարկումները և նախապատրաստելու համապատասխան առաջարկություններ։

Արցախի Հանրապետության ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել