Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին

Մարտ 22,2021 20:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք իրականացնելու, իսկ Արսեն Բաբայանին` պաշտոնական լիազորությունների չարաշահմանը եւ պաշտոնական կեղծիք իրականացնելուն օժանդակելու համար:

Ինչպես Aravot.am-ին հայտնեց Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդեւանյանը, այսօրվա նիստում ներկայացրել է Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնելու միջնորդություն։ «Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Մեղադրող-դատախազը ներկայացրեց առարկություններ, որոնք, սակայն, որեւէ կերպ հիմնավորված չէին։ Պատկերացրեք՝ այս ընթացքում պարոն Բաբլոյանը չորս անգամ թույլտվություն է ստացել ՀՀ սահմանները լքելու, ընդ որում՝ մի դեպքում հենց դատախազությունն էլ տվել էր թույլտվությունը։ Բոլոր դեպքերում պարոն Բաբլոյանը վերադարձել է ՀՀ սահմանված ժամկետից էլ շուտ։ Իսկ դատախազության թույլտվության պայմաններում նա ինքն էր հրաժարվել դրանից՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, եւ այդ մասին տեղեկացրել էր դատախազությանը։ Նման պայմաններում դատախազի առարկությունները հիմնազորւկ են, իսկ դատարանն իրականացրեց արդարադատություն»,-նշեց Արամ Վարդեւանյանը։ Հավելենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031