Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտեր են ներկայացրել 3 լրատվամիջոցներ

Ապրիլ 08,2021 21:30

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում երեկ կայացել է նիստ, որի օրակարգում մասնավորապես Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու հարցերն էին:

Ըստ այդմ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկն է:

«Փաստինֆո» ՍՊԸ

«Հայկական 2-րդ հեռուստաալիք» ՍՊԸ

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

Ուշագրավ է, որ ի տարբերություն Հ2-ի՝ «Ա1+»-ն այլեւս հայտ չի ներկայացրել մրցույթի մասնակցելու համար՝ հանրապետական սփռման մրցույթում բավարար ձայներ չստանալուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930