Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին Հայաստանում անձնագիր չտալու վերաբերյալ հրապարակումներին

Ապրիլ 27,2021 17:49

Համացանցում տարածված «Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ո՛չ Մարալ Նաճարեանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաճարեանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821 որոշմամբ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ։

Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ ոստիկանություն, օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Տպագրված անձնագիրը քաղաքացին կարող է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորագիրը նոտարական կարգով վավերացում չի պահանջում։

Մարալ Նաճարեանը ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել ինչպես ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ, այնպես էլ օտարերկրյա պետություններում ՀՀ ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ Լիբանանի (նստավայրը՝ Բեյրութ) ՀՀ դեսպանություն։

Հորդորում ենք չկատարել ո՛չ հիմնավոր, ո՛չ հավաստի հայտարարություններ եւ անհիմն չշահարկել պատերազմի հետեւանքով զրկանքներ ու կորուստներ կրած մեր հայրենակիցների այս կամ այն խնդիրները՝ ոստիկանության որեւէ ստորաբաժանման աշխատանքը թիրախավորելու եւ ոչ բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930