Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունալի վայրագություններ Քաբուլում և Երուսաղեմում․ Մեր պետական այրերին առաջարկում եմ դատապարտել այս վայրագությունները․ Տիգրան Դավուդյան

Մայիս 08,2021 21:22

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Արյունալի վայրագություններ Քաբուլում և Երուսաղեմում․ դատապարտում եմ։

Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օրիորդաց դպրոցի պայթյունի հետևանքով մոտ 30 աշակերտուհի զոհվել և 70 հոգի վիրավորվել են։ Երկրի ծայրահեղականները կանանց ուսում ստանալուն դեմ են։ Իսրայելի ոստիկանությունը ևս իսլամական Էյդ Ալ Ֆեթրի նախօրյակին Երուսաղեմի արևելյան հատվածում հարձակվել է աղոթարարների վրա։ Վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցի և 17 ոստիկան։

Մեր պետական այրերին և Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքի պաշտպաններին առաջարկում եմ դատապարտել այս վայրագությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31