Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ես չգիտեմ, թե մեկ ժամ հետո ինչ է լինելու՝ ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում․ Արման Եղոյան. «Ա1+»

Մայիս 17,2021 23:30

«Սյունիքի դեպքը լոկալ տարածքային հարց չէ,  սա տարածաշրջանային վերադասավորումների հարց է։ Մեր տարածաշրջանում տեղի է ունենում աննախադեպ դարակազմիկ աշխարհաքաղաքական մի տեղաշարժ, նման բան անգամ առաջին և երկրորդ աշխարհամարտի ժամանակ տեղի չի ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտմանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ Արցախյան հարցը այս գլոբալ դասավորումների մեջ առաջին բախումն էր։  Եվ պատահական չի համարում, որ Սյունիքի դեպքերը և Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը սկսվեցին միաժամանակ։

Ա․Եղոյանը նաև գտնում է, որ մեր տարածաշրջանում դաշնակիցներ են փոխվում, ուժերի հարաբերակցությունն է փոխվում։ Սաուդյան Արաբիայի ու Իրանի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններն են վերականգնվում, Չինաստանն ու Հնդկաստանն են Իրանի հետ խոշոր ծրագրեր պլանավորում։ Եվ Իրանի համար երկար տարիներ անց Սև ծով դուրս գալու հնարավորություն է բացվում, տարածաշրջանում Չինաստանից ու Հնդկաստանից Եվրոպա ապրանքաշրջանառություն իրականացնելու ծրագրեր մշակվում։ Եվ Ա․Եղոյանն ասում է, այն ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, պետք է այդ զարգացումների շրջանակում դիտարկել։

«Աննախադեպ աշխարհաքաղաքական շարժ է, մենք ապրում ենք պատմական աննախադեպ փոփոխության շրջանում։ Ես չգիտեմ, թե մեկ ժամից ինչ կլինի, ամեն ժամ իրավիճակ է փոխվում։ Եվ ապագայում աշխարհի պատմությունը բաժանվելու է մինչև 2020-2021թթ․և դրանից հետո»,- ասում է նա։

Մանրամասները՝   տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31