Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը իրանական կողմին նաեւ գյուղատնտեսական բնագավառում համագործակցությանն առնչվող առաջարկներ է ներկայացրել

Մայիս 26,2021 15:34

Մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի ու նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ  ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, իրանահայ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ։

Կողմերը քննարկել են ճանապարհատրանսպորտային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Իրականան կողմը հետաքրքրված է հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի ենթակառուցվածքների կառուցման եւ վերականգնման ծրագրերում իրանական շինարարական ընկերությունների մասնակցության հնարավորություններով։

Մարզպետը իրանական կողմին նաեւ գյուղատնտեսական բնագավառում համագործակցությանն առնչվող առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ այստեղ գյուղնշանակության ապրանքների լոգիստիկ կենտրոնի հիմնում, անասունների, բրդի արտահանում կամ վերամշակում, չրերի արտադրություն եւ այլն։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31