Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ն էլ «նախընտրական» ցուցակ ունի, ահա այն. ամփոփիչ «Սեւ ցուցակը»

Մայիս 29,2021 14:30

2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է «Սեւ ցուցակ», որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, որոնք խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:

2011 թվականին ԻԱԿ-ն ամփոփել էր նախորդող տարիների (2003-2011թթ.) «Սեւ ցուցակներում» հայտնված անձանց ընդհանրական պատկերը։ Ստորեւ ներկայացվում է 2011-2020թթ.-ին հրապարակված «Սեւ ցուցակների» ամփոփումը։

Այսպես, նախորդ տասը տարիներին՝ 2011-2020թթ.-ին «Սեւ ցուցակում» հայտնվել են`

1. ՀՀ Ազգային ժողով– 2 անգամ. 2013թ. (նախագահ՝ Հովիկ Աբրահամյան), 2020թ. (նախագահ՝ Արարատ Միրզոյան)

2. Կառավարության/վարչապետի աշխատակազմ-3 անգամ
2015թ. (Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան),
2017թ. (Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Վահե Ստեփանյան),
2018թ. (Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան)։

3. Նախարարություններ՝ 25 անգամ

Պաշտպանության նախարար- 6 անգամ
2011թ., 2014թ. եւ 2015թ. (նախարար՝ Սեյրան Օհանյան),
2017 թ. (նախարար՝ Վիգեն Սարգսյան),
2018թ. (նախարար՝ Դավիթ Տոնոյան),
2020թ. (նախարար՝ Վաղարշակ Հարությունյան)։

Արտակարգ իրավիճակների նախարար- 3 անգամ.
2011թ. (նախարար՝ Արմեն Երիցյան),
2016թ. (նախարար՝ Արմեն Երիցյան),
2017թ. (նախարար՝ Դավիթ Տոնոյան)

Ֆինանսների նախարար- 3 անգամ
2014թ. (նախարար՝ Գագիկ Խաչատրյան), 2017թ. (նախարար՝ Վարդան Արամյան),

Մշակույթի նախարարություն- 2 անգամ. 2014թ. եւ 2016թ. (նախարար՝ Հասմիկ Պողոսյան),

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար- 2 անգամ. 2013թ. (նախարար՝ Արմեն Մովսիսյան), 2015թ. (նախարար՝ Երվանդ Զախարյան),

Շրջակա միջավայրի նախարար- 1 անգամ. 2019թ. (նախարար՝ Էրիկ Գրիգորյան)

Սփյուռքի նախարար – 1 անգամ. 2018թ. (նախարար՝ Մխիթար Հայրապետյան)

Առողջապահության նախարար- 1 անգամ. 2011թ. (նախարար՝ Հարություն Քուշկյան)

Արդարադատության նախարար – 1 անգամ. 2017թ. (նախարար՝ Դավիթ Հարությունյան)

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար- 1 անգամ. 2016թ. (նախարար՝ Արտեմ Ասատրյան)

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար – 1 անգամ.
2017թ. (նախարար՝ Վաչե Գաբրիելյան)

ՀՀ քաղաքաշինության նախարար – 1 անգամ. 2013թ. (նախարար՝ Սամվել Թադեւոսյան)

ՀՀ էկոնոմիկայի նախարար – 1 անգամ. 2013թ. (նախարար՝ Վահրամ Ավանեսյան)

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար – 1 անգամ.
2014թ. (նախարար՝ Արմեն Երիցյան)

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն. 2018թ. (նախարար՝ Գաբրիել Ղազարյան)

4. Նախարարություններին/կառավարությանը/վարչապետին ենթակա մարմիններ, պետական կառավարման այլ մարմիններ– 28

ՀՀ ոստիկանություն – 6 անգամ, որից 3-ը՝ Ճանապարհային ոստիկանությունը. 2020թ. (ոստիկանապետ՝ Վահե Գասպարյան), 2019թ. (ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյան), 2016թ. (ՃՈ պետ՝ Արմեն Հակոբյան), 2015թ. (ՃՈ պետ՝ Արմեն Հակոբյան), 2014թ. (ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյան), 2013թ. (ՃՈ պետ՝ Արսեն Գալստյան)

Ազգային անվտանգության ծառայություն – 4 անգամ. 2014թ. (տնօրեն՝ Գորիկ Հակոբյան), 2016թ. (տնօրեն՝ Գեորգի Կուտոյան), 2019թ.
(տնօրեն՝ Արթուր Վանեցյան), 2020թ. (տնօրենի ժ/պ՝ Էդուարդ Մարտիրոսյան)

5. Քաղաքապետարաններ/գյուղապետարաններ/համայնքապետարաններ՝ 17 անգամ, որից երկուսը Երեւանի քաղաքապետարան

6. Մարզպետարաններ – 2 անգամ. 2015թ. (Գեղարքունիքի մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան), 2016թ. (Սյունիքի մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյան)

7. Ուսումնական հաստատություններ -10 անգամ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ – 7 անգամ

Հանրակրթական ուսումնական հաստատություններ – 3 անգամ

8. Կուսակցություններ/դաշինքներ– 5 անգամ

2012թ.
«Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

2016թ.
«Հայկական Վերածնունդ միավորում» կուսակցություն նախագահ Արթուր Բաղդասարյան

9. Համատիրություններ -5 անգամ

10. ՍՊԸ-ներ եւ ՓԲԸ-ներ– 13 անգամ:

«Առավոտ» օրաթերթ
28.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31