Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հավանաբար, Կութ գյուղի ճանապարհներին կանգնած ռազմական ոստիկանության աշխատակիցներին ասել էին, թե ես վտանգավոր եմ»

Մայիս 31,2021 23:30

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հանդիպումները լուսաբանելիս դահլիճները ցույց չեն տալիս: «Բոլորս էլ տեսնում ենք, որ նա հանդիպում է սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ, մեծամասամբ՝ բերվածների: Այսինքն, հասկանում ենք, որ նա այլեւս հանրային աջակցություն չունի: Այդուհանդերձ, հին տեխնոլոգիաները շարունակում են կիրառել: Դահլիճից ծափեր են լսվում, սակայն դահլիճը ցույց չեն տալիս, որովհետեւ այդ ծափ տվողները իրականում չկան: Իսկ օրերս պարտվելու առիթով հպարտանալու աղմկահարույց հայտարարությունն անելով նա իրականում հաշվետվություն էր ներկայացնում իր տերերին: Հասարակությունն, ի վերջո, պետք է հասկանա, որ այդ ներդրված անձը իր պատվիրատուների ծրագիրը պետք է հասցնի մինչեւ վերջ: Ի՞նչ է ստացվում: Հենց այնպես չէ, որ թուրքն այսօր վխտում է մեր սարերում, մեր բարձունքներում, Սյունիքից՝ Գեղարքունիք, արդեն Վայոց Ձոր, Ջերմուկ, վաղը՝ Տավուշ, իսկ այսօր էլ արդեն հասել է Արարատի մարզ՝ Տիգրանաշեն: Եթե այսպես շարունակվի, Երեւան էլ կներխուժեն: Փաստացի, մեր թողտվությամբ, Նիկոլի ձեռամբ թուրքն այսօր մեր սարերում է: Էլ չեմ խոսում այսօրվա մեր զոհերի ու գերեվարվածների պաշտոնական տեղեկատվության մասին, այն մասին, որ ինքը չի թողնում, որ մենք էլ գերի վերցնենք:

Ես երեկ գնացել էի Կութ գյուղ՝ անձամբ ծանոթանալու այնտեղ ստեղծված իրավիճակին: Հավանաբար, գյուղի ճանապարհներին կանգնած ռազմական ոստիկանության աշխատակիցներին ասել էին, թե ես վտանգավոր եմ, հրահանգ էին տվել, որ ինձ այնտեղ չթողնեն: Նրանք առանց որեւէ հիմնավորման ինձ թույլ չտվեցին առաջ գնալ: Ճանապարհը փակ է նաեւ մյուս քաղաքացիների առջեւ: Գուցե, նրա համար, որ չտեսնեն, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում»,-ասում է տիկին Փոստանջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31