Լրահոս
Օրվա լրահոսը

Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակն ամփոփող հուշարձան-աղբյուր

Հունիս 04,2021 23:03

Հունիսի 4-ին Գագարին բնակավայրում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձանը։ Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գագարինցիներ, հերոսների ծնողները եւ հարազատները։

Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվեց մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի հայր Իվան Վիրաբյանին, հուշարձանի նախաձեռնող եւ բարերար Հարություն Ավանեսյանին։ Հոգեհանգստյան կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը։

Հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին: Հերոսների ծնողներին սփոփանքի եւ քաջալերանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Անասելի մեծ է բոլորիս վիշտն ու ցավը, բայց մի բան կա հստակ, որով պիտի մխիթարվենք։Դա այն է, որ մեր հերոսները զոհվել են գիտակցված մահով, մաքառել հանուն մեր հայրենիքի, որ այսօր մենք ու մեր երեխաներն ապրեն ազատ ու ապահով հայրենիքում։ Մենք պիտի անդուլ աշխատանքով ոտքի կանգնեցնենք ու հզորացնենք մեր հերոսների երազած ու պաշտպանած հայրենիքը։ Արժանի ու նվիրական գործ են կատարել աղբյուր-հուշարձանի նախաձեռնողներն ու կառուցողները։ Հավերժ փառք մեր հերոս տղաներին»,-ասաց մարզպետը։

Ապա Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Սեւանի համայնքապետարանի անունից հավաստագրեր ու շնորհակալագրեր հանձնեց հերոսների ծնողներին, բարերար Հարություն Ավանեսյանին եւ շինարարներին։

Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գագարինի միջնակարգ դպրոցի եւ մանկապարտեզի սաները։ Անուն առ անուն ներկայացվեց զոհված հայորդիների կենսագրությունը, անցած մարտական ուղին։

Հանդիսության ավարտին արարողության մասնակիցներն այցելեցին գերեզմանատուն ու ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930