Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ժամանակ արցախցիների ջրաչափի չվճարվող տվյալները գումարել են հաջորդ ամիսներին

Հուլիս 26,2021 11:30

Արցախում փաստորեն բոլոր կոմունալ վճարումներում հօգուտ քաղաքացիների փոխհատուցումներ, զիջումներ են արվել՝ գազ, էլեկտրաէներգիա եւ այլն։

Բայց ահա, ջրի հարցում ոչ մի փոփոխություն։ Ըստ երեւույթին, ջուրը շալակում, բերում, հասցնում են սպառողներին, որի համար պարտադիր 100 տոկոս պիտի վճարել։ Կամ ցանկալի է ջուրը հոսելով անկորուստ գնա ադրբեջանական տարածքներ, նրանց հողամասերը, բոստանները ջրի, քան ծառայի սեփական բնակչությանը։

Ի դեպ, պատերազմի ժամանակ եւ, կարծեմ, մինչեւ տարեվերջ ջուրն անվճար էր։ Ծանոթ-բարեկամներս, որոնք ոչ մի օր չեն հեռացել Արցախից եւ այդ օրերին նույնքան ջուր են օգտագործել, պարզել են, որ այդ ծառայության աճպարարներն այդ ամիսների հաշվով քառակի-հնգակի պակաս թվեր են նկարել` իբր ջրաչափի ցուցումով, եւ այն գումարել այն ամիսներին, որոնց համար նախատեսվում է վճարել։

Պատկերացրեք Ստեփանակերտի բնակչության հաշվով որքա՛ն գումար են կորզել։ Ողորմելի առնետներ։

Քիչ առաջ ներկայացրել են ջրավարձի մեր հաշիվը` 23,7 հազար դրամ։

Սովորական բլոկնոտի թղթի վրա են գրել, տվել մեզ։ Փաստորեն մեկ ամսվա կտրվածքով մոտ 4 հազար դրամ է կազմում։ Այն դեպքում, երբ մինչեւ պատերազմը մեկ ամսվա կտրվածքով վճարում էինք 2,5-2,8 հազար դրամ։ Այսինքն, ակնհայտ երեւում է, որ պատերազմի ժամանակ ջրաչափի չվճարվող տվյալները գումարել են հաջորդ ամիսներին…

Վ. ՕՎՅԱՆ

– Արցախի հրապարակագիր Վարդգես Օվյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» առաջիկա համարում:

«Առավոտ» օրաթերթ
24.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031