Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երրորդ բռնցքամարտիկը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնությունում

Հոկտեմբեր 26,2021 20:40

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ անդամը այսօր մտավ Բելգրադում մեկնարկած աշխարհի առաջնության ռինգ եւ վստահ հաղթանակ տարավ:

Գյումրեցի 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/32 եզրափակչում մենամարտեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արգիշտի Տերտերյանի հետ եւ առավել քան անվիճելի հաղթանակ տարավ՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Ի դեպ, բռնցքամարտի ցածր քաշային կարգերում նոկդաուններ եւ նոկաուտներ հաճախ չեն լինում:

Այս հաղթանակը Հովհաննիսյանի համար կարեւոր էր նաեւ նրանով, որ ինչպես մենամարտից հետո ինքն է խոստովանել,  տեւական դադարից հետո է վերադարձել ռինգ: Արթուրը հաջորդ փուլում ուժերը չափելու է ԱՄՆ ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ:

Այսօր ավելի ուշ պայքարի մեջ ներգրավվելու է 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031