Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունն է․ ովքե՞ր են հրավիրված արարողությանը

Նոյեմբեր 03,2021 17:16

Վաղը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունն է։ Նա գյումրեցիների առաջ հրապարակավ երդվելու է՝ հավատարիմ մնալ ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը և ՏԻՄ օրենքին, պահպանել բոլոր դրույթները և աշխատել ի շահ գյումրեցիների։

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Կարեն Բադալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետի երդմնակալության արարողության հանդիսավոր բացումը կազդարարի ավագանու ամենատարեց անդամը։

Այնուհետ կհնչի ՀՀ օրհներգը, ավագանու անդամներից երկու հոգի կմոտենան ամբիոնին, մեկը քաղաքապետի վզից կկախի լանջաշղթան, մյուսը կհանձնի Գյումրու խորհրդանշական բանալին, որից հետո Վարդգես Սամսոնյանը, ձեռքը դրած ՀՀ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի վրա, կերդվի ու երդմամբ կստանձնի իր լիազորությունները։

Քաղաքապետը երդմնակալությունից հետո կստորագրի երդման տեքստը, որը կհանձնեն Գյումրու պատմության թանգարանին։

Վերջում կհնչի Գյումրու օրհներգը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 23-ից Գյումրու ավագանու որոշմամբ հանրապետության ամենակոլորիտային քաղաքն ունի իր օրհներգը։ Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ ու Հովհաննես Շիրազի բառերով գրված «Դու իմ Գյումրի» անվանումը կրող օրհներգը հնչել և հնչում է Գյումրու բոլոր միջոցառումներին։

Գյումրու քաղաքապետի երդմնակալության պաշտոնական արարողությանը եթե հյուրեր մասնակցեն, նրանք կարող են հանդես գալ ելույթներով, եթե ոչ՝ ավագանու նիստն այդքանով կավարտվի։

Թե ովքե՞ր են հրավիրված, կա՞ն կառավարական հյուրեր, այս հարցին պաշտոնական պատասխան մեզ չհաջողվեց ստանալ, ոչ պաշտոնապես՝ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բարձրաստիճան որևէ պաշտոնյա չի մասնակցելու։

Մեր աղբյուրները մեզ նաև հիշեցրեցին, որ Սամվել Բալասանյանի երդմնակալության արարողությանն էլ կառավարական հյուրեր չեն եղել։

Ի դեպ, այդ նույն լանջաշղթան վերջին անգամ կրել է Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930