Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել

Նոյեմբեր 10,2021 21:55

Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ՝ Արթուր Հակոբյանին ու  ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին։

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն,  նրանք ձերբակալվել էին  քաղաքացուց 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում․ Գյումրու  համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը  բնակչին նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալման անձանց պահպանման վայրում գտնվելիս՝ այս պաշտոնյաների մարմնի արտաքին զննության ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ՝ սպիներ ու վերքեր մարմնի բազմաթիվ հատվածներում․ որովայնի, աջ ու ձախ սրունքների, գլխի ծոծրակային հատվածում։

Ձերբակալված պաշտոնյաները վնասվածքների վերաբերյալ ոչինչ չեն հայտնել։

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում երեկվանից սկսել են նյութեր նախապատրաստել։

Հիշեցնենք,  որ Aravot.am-ը  որոշակի մանրամասներ էր ներկայացրել մասնավորապես Հովհաննես Գևորգյանի ձերբակալումից։

Գրել էինք, որ ԱԱԾ-ի գործողությունները սկսվել են ամսի 26-ին, ժամը 13․00-ի սահմաններում․ սկզբում բերման էին ենթարկել անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին ու վարորդին։ Հովհաննես Գևորգյանը ծառայողական մեքենայով շարժվել է Նորավան թաղամասից, ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, բացել դռները ու ականատեսների պատմելով՝ բառի իսկական իմաստով նրան ու վարորդին ծեփել ասֆալտին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930