Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչեւ վերջ»

Նոյեմբեր 10,2021 23:00

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ասաց, որ Հայաստանի հավաքականը լավ ճանաչում է Հյուսիսային Մակեդոնիային, նրանք էլ մեզ են լավ ճանաչում: «Մի քանի անգամ հանդիպել ենք: Լավ թիմ է: Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ: Իհարկե, դժվար է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիրը: Բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչեւ վերջ»,-ասաց մարզիչը:

Հարցին, թե ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներից ոմանք՝ Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, նաեւ Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում քիչ խաղաժամանակ են ստանում, հետեւաբար,  դա արդյո՞ք վաղը  չի ազդի լավ հանդես գալու վրա, իսպանացի մասնագետը պատասխանեց. «Ոչ, այդ գործոնը չի կարող բացասական անդրադառնալ թիմի խաղի վրա: Բացի այդ, համաձայն չեմ, որ Հենոն խաղային պրակտիկայի պակաս ունի:

Նա խաղում է եւ իր թիմում մարզումների մակարդակը շատ բարձր է: Ճանաչելով Հենրիխին եւ իմանալով այն պրոֆեսիոնալիզմը, որ ունի, կարող եմ ասել, որ նա չի թուլանում: Նույնը՝ Տիգրանի մասին: Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում ունեցել է խաղային պրակտիկա: Իսկ պարտադրված հանգիստը կարող էր նրա մարզավիճակի  վրա լավ անդրադառնալ»:

Ասուլիսից հետո Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930