Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ուջան համայնքում կայացել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած զինծառայող Հրաչյա Յուրիկի Ներսիսյանի հիշատակին նվիրված միջոցառում

Նոյեմբեր 10,2021 23:30

ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ուջան համայնքում մասնակցել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած զինծառայող Հրաչյա Յուրիկի Ներսիսյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, Հրաչյա Ներսիսյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, Ուջանի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի բնակիչները:

Ներկաները ծաղկեպսակ են տեղադրել հուշաքարի մոտ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ հայորդիների հիշատակին:

Հավերժ փառք:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930