Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Հիմա մենք քայլերթով գնալու ենք ԵՄ գրասենյակի մոտ, որի հարեւանությամբ բնակվում է Փաշինյանը եւ այնտեղ էլ ինչ-որ պետք է, կասենք»

Նոյեմբեր 27,2021 20:04

Ազգային-ժողովրդական բեւեռի՝ այսօր հրավիրած հանրահավաքի ընթացքում հնչած տարբեր պահանջների եւ կարգախոսների շարքում, ի տարբերություն նախորդ հանրահավաքների, վարչապետի հրաժարականի պահանջ չհնչեցվեց: Aravot.am-ը ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք միավորման օրակարգում փոփոխություն է եղել:

«Վստահաբար, այդ հարցը մեր օրակարգում գտնվում է: Պարզապես, հավանաբար, այնքան բաներ կային ասելու: Մեր ծրագրում առաջնային քայլը Փաշինյանի հեռացումն է, քանի որ առանց նրա հեռացումի, մեր քայլերը ուղղակի կյանքի կոչել հնարավոր չի լինի: Սակայն խնդիրը միայն Փաշինյանին հեռացնելով չէ: Մեր նպատակն է՝ վերջապես ստեղծել ազգային պետություն:

Հիմա մենք քայլերթով գնալու ենք ԵՄ գրասենյակի մոտ: Նրա հարեւանությամբ բնակվում է Փաշինյանը եւ այնտեղ ինչ-որ պետք է, կասենք»,-պատասխանեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930