Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

211 նոր ավտոբուսներով փոխարինվելու է շուրջ 17 երթուղի

Դեկտեմբեր 12,2021 18:21

Քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով:

Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022-ին: Բացի դրանից, ԵՄ գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:

Կարևոր է իմանալ, որ

  • նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից,
  • վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:
  • Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի ՄԻԱՅՆ 100 դրամանոց մետաղադրամներ։

Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:

Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:

Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031