Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարե՛ն Մկրտչյան, դու պիտի այս շենք չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք». Լարված իրավիճակ Վարդենիսում

Դեկտեմբեր 30,2021 12:48

Լարված իրավիճակ էր ստեղծվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Դեկտեմբերի 30-ին նշանակվել էր Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ։

Արամ Մելքոնյան

Նիստի ընթացքում Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը վեճի բռնվեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամ Կարեն Մկրտչյանի հետ։ Այնուհետև Արամ Մելքոնյանին դուրս ուղեկցեցին նիստերի դահլիճից։

Արամ Մելքոնյանը վերադարձավ՝ ասելով, որ խնդրում է, որ Կարեն Մկրտչյանը ներկա լինի միայն քվեարկության ժամանակ. «Իր գործունեության մեջ եղել են կեղտոտ դեպքեր։ Եվ չեմ կարող ես թույլ տալ այս շենքը … երեք տարի է՝ կառուցում եմ այս շենքը, այս համայնքը, նման մարդկանց չեմ կարող թույլ տալ մտնել նորից համայնքապետարան։ Եթե ամսական 400 000 դրամի գրիչ է առել Կարեն Մկրտչյանը իր մեկ տարվա աշխատանքի ժամանակ, մենք ամբողջ տարվա համար առել ենք 250 000 դրամի գրիչ։ Բոլոր թղթերը կան, ինձ մոտ են, ես ձեր թիմին էլ կներկայացնեմ։ Հարգելի, Կարեն Մկրտչյան, դու պիտի այս շենք չմտնե՛ս, կյանքդ կսարքեմ դժոխք, հերիք է մեր այս համայնքը թալանես։ Ուղիղ եմ ասում, և դու պատասխան գլխովդ կտաս։ Թո՛ղ մնացածը մտնեն, կգամ ես պարզ ճակատով կշնորհավորեմ, բայց դու այս շենք պետք է չմտնես։ Ես ասել եմ, ես իմ ձեռքերով քեզ … Բարոյական իրավունք չունես այս շենք մտնես, հենց հիմա ուզում եք ընտրություն արեք, թեկնածու ներկայացրեք ընտրեք որևէ բարոյական իրավունք չունես։ Դու գլխովդ պատասխան կտաս»։

Ոստիկանները Արամ Մելքոնյանին բերման ենթարկեցին, Կարեն Խաչատրյանին և Ահարոն Խաչատրյանին փորձեցին բերման ենթարկել։ Նիստերի դահլիճում քաշքշուկ սկսվեց։

Բերման ենթարկման ընթացքում լրագրողներին հաջողվեց զրուցել Արամ Մելքոնյանի հետ։ Նա ասաց, որ թեթև միջադեպ է եղել։ Հարցին, թե նիստ լինելո՞ւ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Ես չգիտեմ, նիստը կարող են վարել»։ Իսկ այն նկատառմանը, թե ասում են, որ Վարդենիսի համայնքապետարանում կատարվածը ուղղորդվում է, նա պատասխանեց. «Որևիցե բան չկա ուղղորդված։ Ո՞վ կարող է ուղղորդի։ Համայնքը պետք է արդար ձեռքերում լինի և վերջ»։

Հարցին՝ եթե իր ձեռքերում լինի, ուրեմն՝ արդա՞ր է, նա պատասխանեց՝ այո. «Երեք տարի անաչառ աշխատում ենք»։ Արամ Մելքոնյանը արդեն իր մեքենան էր նստել, երբ լրագրողները փորձում էին նրան ևս մեկ հարց տալ, լսելով «երբ ադրբեջանցիները մտել էին Գեղարքունիք» արտահայտությունը, նա բորբոքվեց. «Ադրբեջանցիներին մենակ ես եմ դոշով դուրս հանել։ Այդքան կանգնած տղերքից հարցրեք, հլը մեկը եկել ա էնտեղ, գիտի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031