Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչների նշանակումներ՝ Հայաստանի հավաքականներում

Հունվար 05,2022 15:22

Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:

Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների բոլոր գլխավոր մարզիչների ցանկը.

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս

Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

Մ-19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան

Մ-18 հավաքական (2004 թ.)  – Վահագն Մինասյան

Մ-17 հավաքական (2005 թ.)  – Խորեն Վերանյան

Մ-16 հավաքական (2006 թ.) – Վահե Հարությունյան

Մ-15 հավաքական (2007 թ.)  – Գևորգ Պողոսյան

Մ-14 հավաքական (2008 թ.) – Կարեն Ավոյան

Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական – Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական – Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31