Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երաժշտությունը «մաքրում» է մտքերը ու բերում Սուրբծննդյան խորհրդի գիտակցման

Հունվար 05,2022 22:25

«Գարի Քյոսայան» ջազ քառյակի, Ալլա Սահակյանի,Սիրանուշ Գասպարյանի,Արսեն Ստեփանյանի եւ Դավիթ Թադեւոսյանի մասնակցությամբ Ամանորյա եւ  Սուրբ Ծննդյան համերգն, անշուշտ յուրահատուկ էր: Երեկոն կարելի էր որակել ջազային եւ դասական ստեղծագործությունների հրավառություն: Հնչեցին նաեւ ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները,այդ թվում՝ Message from Ararat-ը, Armenia-ն եւ Ave Maria-ն:

Ընդ որում, Քյոսայանը հանդես եկավ եւ իբրեւ դաշնակահար, եւ որպես երգեհոնահար: Համերգի ամփոփումը տրվեց հայտնի Adeste Fideles Սուրբծննդյան կաթոլիկ  հիմնով, որի յուրաքանչյուր պատառիկ առանձին-առանձին կատարեցին մասնակից երգիչները:

Բարձրակարգ երաժշտությամբ երեկոն ստացված էր, ունկնդիրը` Սուրբծննդյան խորհրդի գիտակցումով: Ընդհանրապես, Գարի Քյոսայանի մասնակցությամբ համերգները կարոտելու երեկոներ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31