Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում մզկիթ կառուցելու նպատակով կքանդվի Արցախի խորհրդարանի անավարտ շենքը

Հունվար 05,2022 23:08

«Ազատություն». Շուշիում կապամոնտաժվեն վեց հինգհարկանի շենքեր՝ դրանց տեղում մզկիթ կառուցելու նպատակով, հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ քանդվող շինությունների ցանկում է նաև Արցախի խորհրդարանի անավարտ շենքը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պլանավորում էին 2022 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ խորհրդարանին է հատկացվել ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31