Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի ֆիզիկոս. «Ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»

Հունվար 18,2022 15:49

Ermenihaber. «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։

Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»:

Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «MIT-ի այսպես կոչված մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռազմագործողության ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:

Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղասպանությունը և կոտորածներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:

Նշենք, որ ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ մեղադրող Բայրաքթարի ծագման երկիրը՝ Թուրքիան, իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Աշխարհի տասնյակ երկրներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31