Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ

Հունվար 20,2022 16:16

Ըստ որոշ տեղեկությունների, քիչ առաջ բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանն (լուսանկարում) ու մի քանի աշխատակիցներ։ Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը ձերբակալվել է։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս լուրը։ «Ես նման տեղեկատվություն չունեմ»,-Aravot.am-ին ասաց նա:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31