Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի՝ մինչև ՀՀ նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Հունվար 25,2022 16:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք» լրատվական կայքի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության` հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով:

Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: