Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության նման ծավալների և համապատասխանաբար ծախսվող խոշոր գումարների պարագայում առավել քան երբևէ անթույլատրելի են չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները. Արայիկ Հարությունյան

Հունվար 26,2022 21:01

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին։

2021 թվականին կատարված և 2022 թվականի համար նախանշված աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Երկրի ղեկավարը, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում իրականացվող շինարարության աննախադեպ ծավալները և դրա արագ ու որակյալ իրականացման հրամայականը, ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ոլորտի պատասխանատուների աշխատանքից։

Միևնույն ժամանակ Նախագահը շեշտել է, որ շինարարության նման ծավալների և համապատասխանաբար ծախսվող խոշոր գումարների պարագայում առավել քան երբևէ անթույլատրելի են չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները՝ հիշեցնելով ներկաներին, որ արդեն իսկ հանձնարարել է ուժային կառույցներին իրականացնել խստացված ստուգումներ մի շարք կառույցներում և հիմնարկներում:

Խոսելով թափանցիկության մակարդակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների մասին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսուհետ ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ փոխկապակցված ընկերություններին կտրականապես չի թույլատրվելու մասնակցել պետական տվյալ կառույցի պատվերով իրականացվող շինարարական աշխատանքներին։

Դրա հետ մեկտեղ, երկրի ղեկավարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը՝ հիմքում ունենալով թափանցիկության, համաչափության և արդարության սկզբունքները։

Արցախի նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31