Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ից հայտնել են, որ պատրաստ են օգնել Բաքվին ու Երևանին սահմանազատման հարցում

Փետրվար 04,2022 23:30

Եվրամիությունը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման գործում: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Հետպատերազմյան լարվածությունը դուրս բերելու համար մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել՝ տեխնիկական աջակցություն սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածքների ականազերծման գործերում: Նաև մենք պատրաստ ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցերում, քանի որ հասկանում ենք, որ երկարաժամկետ խաղաղությունը սկսվում է փոքր քայլերից: Մենք պատրաստ ենք աջակցել երկու կողմերին էլ: Եվրոպան կողմնակից է ոչ միայն հաշտության, այլև վերականգնման գործընթացին»,- ասել է  Վարխելին՝ հավելելով, որ Ադրբեջանն իրենց համար «հուսալի և ռազմավարական գործընկեր է»:

Իր հերթին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց առանց նախապայմանների:

Բայրամովը նաև իր գործընկերոջը տեղեկացրել է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին:

«Մտքեր են փոխանակվել, թե ինչ ձևով կարող է ԵՄ-ն օգնություն ցուցաբերել այդ հարցերով: Այդ ամենը ցույց է տալիս՝ որքան լայն է ԵՄ-ի և Ադրբեջանի գործակցության օրակարգը»,- ասել է Բայրամովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28