Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանը լռում է Մարդու իրավունքների խորհրդում

Փետրվար 25,2022 20:45

Արդյո՞ք Հայաստանի իշխանություններին իսկապես հետաքրքրում է Բաքվի կողմից բանտարկված ու խոշտանգված մեր հայրենակիցների ճակատագիրը։ Համենայնդեպս, Ժնեւում այդ մտահոգությունը չի երեւում, քանի որ նրանց վերաբերվող հարցը չկա  Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի օրակարգում, որը կբացվի 2022 թվականի փետրվարի 28-ին:

2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից և Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ժնևում տեղի է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի երեք նիստ. 46-րդ նստաշրջան (2021 թ. փետրվար-մարտ), 47-րդ (2021 թ. հունիս-օգոստոս) և 48-րդ (2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)։ Դրանցից ոչ մեկի ընթացքում չեն քննարկվել այնպիսի թեմաներ ինչպիսիք են.

– Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված հայ զինվորական և քաղաքացիական անձանց ապօրինի պատանդ պահվելը,

– Բաքվի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտումները (ռազմագերիների խոշտանգում),

– 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խախտում.

– Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը,

– անզեն հայ խաղաղ բնակիչների սպանությունները՝ Արցախում

Ահա առաջիկա նիստի օրակարգը, որտեղ այս հարցերը կրկին չկան:

«Արդյո՞ք այն պատճառով, որ հայերի ճակատագիրը Մարդու իրավունքների խորհրդի անդամ 46 այլ երկրների համար նշանակություն չունի»,- հարցրինք շվեյցարացի դիվանագետներից մեկին։

Բարբարա Ֆոնտանայի պատասխանը, որը Ժնևում ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի առաքելության մարդու իրավունքների բաժնի ղեկավարն է, հետևյալն է. « Մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգ մտնելու համար անհրաժեշտ է բանաձեւ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների խորհրդին ներկայացված որևէ բանաձև չկա»:

Հիշեցնենք միայն, որ Մարդու իրավունքների խորհրդը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի հիմնական միջկառավարական մարմինն է, որը պատասխանատու է մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև այդ խախտումների դեմ պայքարի համար։

Այս մարմնի անդամ լինելու համար յուրաքանչյուր պետություն պետք է ընտրվի Գլխավոր ասամբլեայի կողմից գաղտնի քվեարկությամբ երեք տարի ժամկետով: Այնուհետև նա չի կարող վերընտրվել երկու ժամկետ անընդմեջ մանդատներից հետո:

Հայաստանն առաջին անգամ և 145 ձայնով ընտրվել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ուստի նրա առաջին ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այս երեք տարիների ընթացքում ողբերգական իրադարձությունները, այդ թվում՝ 44-օրյա Արցախյան պատերազմը, դիպչել են Հայաստանի ճակատագրին։ Այնուամենայնիվ, երկիրը չի օգտագործել այս միջազգային հարթակը իր ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից հայերի կյանքի և խաղաղ գոյության իրավունքի կոպտագույն խախտումները բարձրաձայնելու համար: Ինչու՞:

2021 թվականի սեպտեմբերի 20-ին (48-րդ նստաշրջան) Հայաստանի կողմից հրապարակվել է միայն տասնյոթ այլ երկրների հետ համատեղ հռչակագիրը, որում կարևորվել են մարդու իրավունքների հարգման սկզբունքները՝ առանց որևէ հիշատակման Հայաստանի և Արցախի բնակիչների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնահարումները:

 Աննա Ազնաուր

Հոդվածն այսօր հրապարակվել է Le Courrier d’Erevan-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28