Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վենետիկում հրատարակված նոր կտակարանը պահվում է ՊՈԱԿ-ի գրադարանում

Մարտ 09,2022 23:13

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում, որտեղ շուրջ 8000 անուն մասնագիտական գրականություն կա, պահվում է 1896 թ․ Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակած Նոր կտակարանը (6,0 x 10,0  սմ)։ Հրատարակությունը լավ պահպանված է, տարիներ առաջ փոխվել է կազմը։

Նոր կտակարանը ՊՈԱԿ-ի գրադարանին է փոխանցվել  շուրջ 30 տարի առաջ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության, Հայ վերականգնման նախագիծ-ինստիտուտի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գրադարանների հավաքածուների միավորման շնորհիվ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031