Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում

Մարտ 17,2022 22:55

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում`

  1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ – 2022թ. մարտ:
  2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (հիմնական` Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատված) – 2021թ. մայիս:
  3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) – 2021թ. մայիս:
  4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված – 2020թ. հոկտեմբեր:

Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր):

Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում:

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ,  ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը:

ԼՐԱՑՈւՄ` տեքստը վերաբերում է պատերազմից հետո հիմնական վիճակին:

Լուսանկարները` ըստ նշված կետերի հերթականության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031