Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները. Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» կենտրոն

Մարտ 22,2022 11:41

Մարտի 21-ին Արևների համաշխարհային օրվա շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն:

Կենտրոնը ծառայություններ է մատուցում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, զբաղվում է նրանց առողջության և զարգացման հիմնախնդիրներով:

Այցի ընթացքում Պաշտպանը զրուցել է կենտրոնի հիմնադիր Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյանի հետ, լսել կենտրոնում առկա խնդիրների և նոր ծրագրերի մասին, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու աշխատակազմին։

Կենտրոնի ներկայացուցիչների հետ Պաշտպանը քննարկել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:

Քրիստիննե Գրիգորյանը զրուցել է նաև շահառուների, նրանց ծնողների հետ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին։ Ծնողներից շատերը բարձրաձայնել են կարիքահեն ծառայությունների մատչելիության և հասանելիության հետ կապված խնդիրներ, մատնանշել առավել շատ թիրախային աջակցության ծրագրերի անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հանրային տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև մշակութային կյանքին մասնակցելու մատչելիության հարցերին։

Մասնավորապես ծնողներից շատերն իրենց մտահոգությունն են հայտնել, որ երեխաների նախասիրություններից հանդիսացող մշակութային միջոցառումները ոչ բոլոր դեպքերում են հասանելի ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ նկատի ունենալով, որ իրենք ոչ միշտ են կարողանում վճարել նաև ուղեկցողի մուտքի  տոմսի համար:

Կարևորելով Կենտրոնի գործունեությունը՝ Քրիստիննե Գրիգորյանը վերահաստատել է հանձնառությունը Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնի ինստիտուցիոնալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031