Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում բացվել է ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնը

Մարտ 29,2022 23:22

Մարզկենտրոն Իջևանում այսօր տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Իջևանի տարածքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Խոշորացված համայնքի շուրջ 47,000 բնակիչ  արդեն հնարավորություն ունի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից օգտվել մեկ պատուհանի սկզբունքով։ ՄՍԾ տարածքային կենտրոնի շենքը գտնվում է Վերնատուն ՓԲԸ-ի տարածքում և հարմարեցված է բնակիչների հարմարավետ ու կանոնակարգված սպասարկման համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը իր խոսքում նշեց, որ հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն, որոնցից 18-ը գտնվում է շինարարական փուլում։ Կենտրում շրջայցի ընթացքում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը տեղեկացրեց, որ իրենք իրականացնում են նաև սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ՝ նրանց աշխատանքի որակը բարձրացնելու համար։

Հիշեցնենք, որ Միասնական Սոցիալական Ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները ևս  իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակում:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031