Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ հունահռոմեական ոճի ըմբիշներին

Մարտ 31,2022 23:47

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցագորգը տրամադրվում է հունահռոմեական ոճի ըմբիշներին:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են յոթ ըմբիշներ: Այսօր երեկոյան  կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների մրցակիցներին. 55 կգ՝  Ռուդիկ Մկրտչյան-Կորյուն Սահրադյան (Ուկրաինա), 60 կգ՝ Աբդոլմոհամմադ Պապի (Գերմանիա)-Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան-Լեհաստան-Լատվիա զույգի հաղթող, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան-Ստեֆան Կլեմենտ (Ֆրանսիա), 77 կգ՝ Մալխաս Ամոյան-Մանտաս Կազիմիերաս Սինկեւիչյուս (Լիտվա), 82 կգ՝ Կարապետ Չալյան-Միխայիլ Բրադու (Մոլդովա), 130 կգ՝ Դավիթ Օվասապյան-Ռաֆալ Անջեյ Կրաեւսկի (Լեհաստան):

Մրցումային առաջին օրը մեր հավաքականից պայքարի մեջ կներգրավվեն 55, 63,77,130 կգ քաշայինները:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ պայքարն արդեն ավարտած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հայաստանի առաջին ազատ ոճային ըմբիշն է, որ դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031